Գտի՛ր քո մասնագիտությունը

Ամեն մեկին տրված են տաղանդներ, յուրահատուկ բնորոշ գծեր: Բնավորությունը, տարբեր գիտելիքներ ավելի հեշտ յուրացնելու կարողությունները, տրամադրվածությունը և հակվածությունը շատ անգամ Ձեր փոխարեն են որոշում ապագա մասնագիտությունը: Ժամանակի հետ պարզ է դառնում ինչքանով էիք ճիշտ:

Slice
Ստեղծող՝ Slice (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
ին 3 սեպ, 2019 թ.
Help Translate This Item

Արա՞գ եք նոր բան սովորում

Արա՞գ եք հոգնում նույնատիպությունից

Անհամբե՞ր եք

Հեշտ ե՞ք նոր ծրագրեր սովորում

Սիրու՞մ եք երաժշտություն

Ստեղծագործե՞լ եք երբևէ

Ի՞նչ առաջադիմությամբ եք սովորել

Ո՞ր առարկան եք ավելի շատ սիրում

Նշեք Ձեր հոբբին

Ո՞ր բառն է ամենալավը Ձեզ բնութագրում

Ինչպե՞ս եք տանում արյան տեսարանները

Ինչպե՞ս եք սնվում

Դուք դասական բժիշկ եք

Դուք դասական բժիշկ եք

Ձեր մասնագիտությունն է բժիշկ: Ամենապատասխանատու մասնագիտություններից մեկը ամբողջ աշխարհում։ Մտածեք այդ մասին ամենայն լրջությամբ: Եթե պատրաստ եք պատասխանատվության, ապա շատ բան ունեք այս ոլորտում անելու։

Դուք հաշվապահ եք

Դուք հաշվապահ եք

Շատ անգամ պետք է թողել, որ թվերը խոսեն: Ձեր համբերությունը բավարար է դրա համար, դուք նկատում եք մանրուքներ: Այս և մի շարք այլ պատճառներով Ձեր ապագա մասնագիտությունը հաշվապահ է: Ուշադրություն դարձրեք մաթեմատիկային, արդեն իսկ ծանոթացեք օրենսդրությանը և դարձեք լավագույնը Ձեր ոլորտում:

Ֆինանսները Ձեր ուղղությունն են

Ֆինանսները Ձեր ուղղությունն են

Ֆինանսները շատ գլոբալ են ասված, սակայն դա լիովին Ձեր մասին է, Դուք աշխարհին նայում եք որպես ընդհանուր, համակարգված պատկերի: Ֆինանսները սիրում են այդպիսի հայացք, չէ որ առանց ամբողջական պատկերի Դուք չեք կարող ոչ օպտիմիզացնել դրանք, ոչ էլ գտնել ամենալուրջ խնդիրները: Շարունակեք այդպես և սովորեք լավ: Ամեն ինչ Ձեր ձեռքերում է:

Քաղաքագետ

Քաղաքագետ

Շատ հետաքրքիր է: Դուք սիրում եք հետևել աշխարհում կատարվելիք իրադարձություններին, գտնել լուծումներ, մշակել ռազմավարություն: Սերտեք պատմություն՝ նախկին սխալները շրջանցելու համար, ուսումնասիրեք էկոնոմիկա և հոգեբանություն՝ կատարվելիքը ամենալավ ձևով ընկալելու, պրոցեսներին մասնակցելու և ինչու ոչ, մի օր քաղաքական լուրջ դեր տանելու համար:

Դուք իսկական հոգեբան եք

Դուք իսկական հոգեբան եք

Հոգեբանությունը շատ խորը, հետաքրքիր և կարևոր ուղղություն է, առավել ևս ժամանակակից աշխարհում: Դուք սիրում եք մարդկանց, ցանկանում եք օգտակար լինել, միևնույն ժամանակ նաև շատ լավ եք նրանց հասկանում: Մարդիկ ուրախությամբ կիսվում են Ձեզ հետ: Սա հաջողություն է: Ուսումնասիրեք գեղարվեստական գրականություն, դիտեք որակյալ ֆիլմեր, ծանոթացեք փիլիսոփայությանը, ուսումնասիրեք մարդկանց և մարդկային վարքը, ինչպես նաև կենսաբանությունը:

Դուք իսկական դիզայներ եք

Դուք իսկական դիզայներ եք

Դուք ի ծնե ունեք գեղեցիկը գնահատելու զգացողություն, աշխարհը Ձեր աչքերով բոլորովին այլ է: Իսկ ստեղծելու Ձեր կարողությունը միանշանակ կլինի Ձեր հաջողության գրավականը: Զարգացրեք Ձեր տաղանդները, միշտ ուսումնասիրեք Ձեր շուրջը, բացահայտեք նորը և վայելեք արդյունքները ըստ արժանվույն:

Դուք ուսուցիչ եք

Դուք ուսուցիչ եք

Անկախ Ձեր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից Դուք կարիք եք զգում միշտ կիսվել Ձեր գիտելիքներով: Միգուցե Ձեր տեղը գտնեք ոչ թե դպրոցում այլ ԲՈՒՀ-ում դասավանդելիս կամ ստանձնեք դասընթացավարի աշխատանք, այնուամենայնից գտեք միջոցներ և տարբերակներ սովորեցնելու համար:

Դուք շուկայագետ եք

Դուք շուկայագետ եք

Այո, Դուք հենց շուկայագետ եք, ոչ հաշվապահ, ոչ գովազդի մասնագետ, ոչ տնտեսագետ: Ինչու՞: Միանգամայն պարզ է: Ձեզ հատուկ են ծայրահեղ ուշադրությունը, արագ մտածելու և կողմնորոշվելու կարողությունը, ռազմավարական հեռանկարային մտածելակերպը: Շարունակեք նույն ոճով և կդառնաք առաջատար մասնագետ:

Դուք ճարտարապետ եք

Դուք ճարտարապետ եք

Ձեր բոլոր հատկանիշներից ելնելով հստակ կարելի է ասել, որ Դուք դասական ճարտարապետ եք․ ունեք երևակայություն և կոնստրուկտիվ միտք, սիրում եք իրագործել իրական նախագծեր։ Միևնույն ժամանակ ստեղծագործելուն առնթեր, Դուք նաև օժտված եք հստակ հաշվարկներ կատարելու և մասշտաբային մոդելներ մշակելու ունակությամբ։

Դուք տնտեսագետ եք

Դուք տնտեսագետ եք

Տնտեսագիտությունը հետաքրքիր գիտություն է, այն հնարավորություն է տալիս տիրապետել մի քանի նեղ մասնագիտական գիտելիքների, ինչպիսիք են ֆինանսները և հաշվապահությունը, բիզնես կառավարումն ու մարքեթինգը, մակրոտնտեսագիտությունը վերջիվերջո: Արդյունքում ստեղծվում են լայն հնարավորություններ թե հետագայում նեղ մասնագիտացում ընտրելու, թե հանդես գալու որպես լայն պրոֆիլի մասնագետներ:

Դուք ծրագրավորող եք

Դուք ծրագրավորող եք

Դե ինչ, ամեն մասնագիտություն էլ իր դերը ունի, բայց Ձեր տեսակը հենց ծրագրավորող լինելու համար է: Իսկ դա նշանակում է, որ ևս մեկ բարձունք Ձեր կողմից հաղթահարված է, չէ որ շատերն են երազում այս մասնագիտության մասին: Այսօր ծրագրավորողները վաստակում են նախագահներից շատ, մարդկությանը տալիս են նոր հնարավորություններ, բացահայտում են այն, ինչի մասին դեռ երեկ ոչ ոք չէր էլ կասկածում:

Դուք բարմեն եք

Դուք բարմեն եք

Անկախ նրանից թե ինչ վերջնական մասնագիտություն կընտրեք, Ձեր մեջ իսկական բարմեն է ապրում: Դուք սիրում եք ուրախացնել շրջապատին, ունենք ստեղծագործ մոտեցումներ, հիմնականում լավ տրամադրություն, ուշադիր եք, շարժուն և ճկուն: Արդեն իսկ սովորեք ձեռնածուի արվեստը, ամեն դեպքում սկսեք պլաստիկ շշերից, սովորեք համադրել ալկոհոլային և ոչ ալկոհոլային ընպելիքները, ստանալ հաճելի համային լուծումներ: Կիսվեք Ձեր ստեղծագործություններով մտերիմների հետ:

Դուք ապագա բիզնեսմեն եք

Դուք ապագա բիզնեսմեն եք

Ինչ էլ անենք, որտեղ էլ աշխատեք, ժամանակի ընթացքում այդ մոլորակը փոքր է թվալու Ձեր համար: Անհրաժեշտ է գնալ առաջ, ստեղծել նորը, փորձարկել պոտենցիալը և կուտակված գիտելիքները: Բիզնեսը հենց Ձեր աշխարհն է և այն վաղ թե ուշ կանչելու է Ձեզ: Կուտակեք շրջապատի փորձը, կլանեք բոլոր հնարավոր գործնական գիտելիքները, ստեղծեք արժեքավոր կապեր, ձգտեք շփվել իրենց ուժրով հաջողության հասած մարդկանց հետ, վերլուծեք Ձեր աչքի առաջ եկած հաջողություններն ու առավել ևս անհաջողությունները, գտեք սկզբնաղբյուրները: Ահա այս ամենի արդյունքում Ձեզ հավասարը չի լինի:

Դուք գովազդի մասնագետ եք

Դուք գովազդի մասնագետ եք

Գովազդի աշխարհը իր կանոններով է շարժվում, այն տարբեր աղբյուրներում դիտարկվում է որպես արվեստ, անալիտիկ գիտություն, տեղ տեղ նույնիսկ խաբեություն: Այնուամենայնիվ իրական գովազդը արգելում է թե թյուր ինֆորմացիայի տրամադրումը, թե խաբեության ցանկացած փորձ, ինչը նշանակում է գրագետ և ստաղծագործ աշխատանք, որի արդյունքում մարդկանց առջև բացում եք հնարավորություններ, հնարավորություն տալիս ընտրել իրենց նախընտրածը:

Դուք լուսանկարիչ եք

Դուք լուսանկարիչ եք

Այո այո, ոչ թե նկարիչ, դիզայներ, այ հենց լուսանկարիչ, քանի որ նորագույն տեխնոլոգիաները, գեղեցիկի ընկալումը Ձեր կողմից, Ձեր կենսաոճը և կյանքի մասին պատկերացումները հենց այդ են հուշում: Դուք սիրում եք աշխատել իրական աշխարհի հետ, արտացոլել Ձեր պատկերացումները կադրում, ունեք բավական համբերություն՝ ճիշտ կադր որսալու համար, սակայն միևնույն ժամանակ Ձեր կյանքի ռիթմը շատերից անհամեմատ արագ է: Եթե դեռ չեք սկսել, սկսեք Ձեր փորձարկումները, պեղեք հավելյալ գիտելիքներ համացանցում, սովորեք ոլորտի մեծերից, ուսումնասիրեք և նորից փորձեք:

Դուք երաժիշտ եք

Դուք երաժիշտ եք

Երաժշտությունը կենսաոճ է: Դուք զգում եք մեղեդին, դուք հեշտությամբ կարող եք տիրապետել նոր գործիքի, ինքներդ ստեղծել երաժշտություն, մշակել արդեն եղած գործեր, կամ միգուցե գործիքավորել: Ձեզ տրված է երաժշտությամբ ապրելու բացառիկ ունակություն և այն շուրջ բոլորը տարածելու առաքելություն։

Դուք թվային մարքեթինգի մասնագետ եք

Դուք թվային մարքեթինգի մասնագետ եք

Իսկ դա նշանակում է, որ պետք է զարգացնել ճկունություն, արագ սովորելու կարողություն, ինչպես նաև առաջնայինը երկրորդականից տարանջատելու ունակություն, քանի որ թվային մարքեթինգը ամենաարագ փոփոխվողն է իր նմանների մեջ։ Ձեր արդյունքները հնարավորություն են տալիս համարել, որ թվային մարքեթինգը ձեր ոլորտն է, մաղթում ենք հաջողություններ այս բնագավառում։

Դուք խոհարար եք

Դուք խոհարար եք

Մմմմմմմ, համեղ պատրաստելը իրոք արվեստ է, իսկ դուք ունեք լավ նախադրյալներ այս արվեստը լիրաժեք տիրապետելու և հաջողությունների հասնելու համար։ Այս մասնագիտությունը երբեք չի հնանա, քանի որ մարդիկ միշտ ուտել ուզելու են, առավել ևս համեղ ուտել։

Դուք մենեջեր եք

Դուք մենեջեր եք

Դուք իսկական մենեջեր եք, իսկ դա նշանակում է, որ ցանկացած իրավիճակում դուք տեսնում եք և ելք, և հեռանկար, և ցանկացած նպատակի հասնելու ճանապարհը ձեզ շատ ավելի տեսանելու ու պարզ է, քան մնացած բոլորին։ Դե ինչ, հաջողություն ենք մաղթում այս մասնագիտությունում։

Դուք մոդել եք

Դուք մոդել եք

Դուք սիրում եք ուշադրություն, ունենք երևակայություն, կարողանում եք Ձեզ ճիշտ ներկայացնել, վստահ եք Ձեր արտաքինի և հմայքի մեջ։ Այո այո, Դուք մոդել եք, և այս մասնագիտությունը բավականին ակտուալ է, հաճելի և եկամտաբեր։ Սովորեք Ձեզ ճիշտ ներկայացնել, հագնվել ճաշակով, աշխատել միմիկայի և կեցվածքի վրա, միգուցե չէր խանգարի օրինակ պարով զբաղվել։

Դուք օպերատոր եք

Դուք օպերատոր եք

Եվ այսպես, դուք ապագա օպերատոր եք, իսկ դա նշանակում է ունեք ուշադիր աչք, զգում եք տեսախցիկը, տիրապետում եք լույսը և կադրը ճիշտ օգտագործելու արվեստին։ Լավագույն օպերատորներն են, որ ֆիլմի, հոլովակի և ցանկացած նյութի գաղափարը հասցնում են հանդիսատեսին և դիտորդին։ Գնահատեք Ձեր մասնագիտությունը, ձգտեք լավագույններից մեկը լինել։

Դուք սպրտսմեն եք

Դուք սպրտսմեն եք

Այո, ցանկացած երկրում սպրոտսմենները շաաատ պահանջված են․ նրանք երկրի պատիվը բարձր են պահում ամենատարբեր միջազգային հարթակներում, մրցույթների ժամանակ։ Ահա հիմա էլ Ձեր հերթն է։ Ակտիվ մարզվեք, ապահովեք արդյունքներ, ձգտեք լավագույնին, կյանքը լի է հիասքանչ բացահայտումներով։

Գտիր քեզ

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021