v-circle-o Created with Sketch.

ԶՎԱՐՃԱԼԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

ԵԿԵՔ ՎԵՐ ԱՊՐԵՆՔ ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՔԱՂՑՐ ՀՈՒՇԵՐԸ

Ջուլիետտա Մանուկյան
Ստեղծող՝ Ջուլիետտա Մանուկյան (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
ին Jun 9, 2017
1 / 15

Վայրերում շատ արևավառ,խնձորն ունի ավագ եղբայր,վանդակավոր մուշտակով, գլխին կանաչ վարսերով:

2 / 15

Միսը՝ հյութեղ ու քաղցր, փորը՝ փշոտ ու կարծր, շորը՝ թավիշ բուրավետ, ոտքը՝ կարճլիկ, գլխին՝ կետ:

3 / 15

Լապտեր է նա ձևով իր, վառ ծիրանի ու կարմիր, սակայն այն լույս չի տալիս, համն է նրա դուր գալիս։

4 / 15

Կարմիր գնդեր՝ ճյուղից կախ, օրորվում են աջ ու ձախ, ունեն զմրուխտ հովանի, որ զուր քամին չտանի։

5 / 15

Պահարանում բոլորակ, շարված կիպ ու անբռնակ, փակ շշեր են հյութով լի, բույրով, համով՝ գովելի։

6 / 15

Դեղին թթու վիտամին, թեյին ընկեր մտերիմ, և երկուսով միասին վերցնում են մանրէին։

7 / 15

Ինքը՝ մին, աչքը՝ հազար, առավոտ վաղ կերթա բազար։

8 / 15

Գովված երգում գուսանի, պտուղ է շատ պիտանի, ծագումով՝ հին հայկական, գույնն արքային է արժան։

9 / 15

Քաղցր, համեղ հատիկներ, քանակով՝ տարվա օրեր, օրգանիզմի արյան պաշար, միրգ է համեղ ու օգտակար։

10 / 15

Բույրով մարդ է հմայում, անուշ մեղր է ընծայում, իսկ մեջտեղում՝ մի փակ հոր, շեկ սերմերով փոր-փսոր։

11 / 15

Զուր են մարդիկ անտեղյակ անգետիկին այդպես կոչում, բարեկամին մեր բուժակ նրանք լավ չեն ճանաչում։

12 / 15

Հողի ծոցում՝ փոքրիկ տակառ, մեջը լեցուն առատ շաքար։

13 / 15

Կերած-խմած, ուռած փոր,բայց դատարկ է, ինչպես հոր․կարմիր, կանաչ, չար, բարի, զգույշ, որ քեզ չվառի։

14 / 15

Բազմաթերթ է, գիրք չէ, գլուխ է, մտածող չէ, հողի, մաշկի ծնունդ, թե դարման է, թե սնունդ։

15 / 15

Տեսքը՝ շոյող, աննման, կարմիր խնձորի նման, բայց փափուկ է, հյութով լի,հում, թե եփած՝ հաճելի։

15
Questions left
These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021
SIGN UP TO PLAYBUZZ
Join our email list and receive super fun quizzes!
Don't worry. We don't spam.

TRENDING