ՄԱՐԴ
ՄԱՐԴ
Այո կամ ոչ
Այո կամ ոչ

Զարկերակային արյան մեջ թթվածնի խտությունն ավելի մեծ է, քան երակայինում:
Շնչառական օրգանները մասնակցում են ջերմակարգավորմանը:
Ձայնալարերը ձգվում են կոկորդի և շնչափողի միջև:
Մարդու բարակ աղիների երկարությունը 4.5-6մ է:
Արցունքագեղձերը գտնվում են աչքի ներքին անկյունում և անընդհատ արտազատում են արցունք:
Ողնուղեղի կենտրոնով անցնում է 1սմ տրամագծով ողնուղեղային խողովակ, որը լցված է հեղուկով:
Հսկայության առաջացումն օրգանիզմում աճը խթանող A վիտամինի չափից ավելի մեծ քանակության հետևանք է:
Օրգանիզմի բնականոն աճի և զարգացման համար կարևոր նշանակություն ունեն վահանաձև գեղձի, մակերիկամների հորմոնները,B խմբի և C վիտամինները:
Տեսողության բնածին խանգարումների դեպքում մարդը տեսնում է միայն մոտ գտնվող առարկանները:
Հոտն ընկալվում է արտաշնչման պահին:
Լեզվի ծայրն ընկալում է կծու համը, հիմքը՝ դառը:
Սննդի համի զգացողությունը կախված չէ սննդի ջերմաստիճանից և հոտից :
Ցավի ընկալիչների շնորհիվ մարդը խուսափում է վնասվելուց:
Ողնաշարի պարանոցային բաժինը կազմված է յոթ ողերից:
IV խմբի արյուն ունեն մարդկանց մոտ 5%-ը: