Թեստ. Հարցեր դեսից դենից
Ինչն է Երևանի վերջում, Նախիջևանի սկզբում, իսկ Հայ երգչուհի Նանան դրանից երկու հատ ունի
Ն տառը
Ինչն է, որ ինչքան շատ լինի այնքան իրը թեթև է լինում
Անցքերը
Բոլոր տների լուսամուտները նայում են հարավ, ինչ որ տեղից հայտնվում է արջը. Հարց ինչ գույնի է արջը
Սպիտակ (տները գտնվում էին հյուսիսային բևեռում)
Պատկերացրեք դուք գնացքի վարորդն եք, գնացքը կազմված է 8 վագոնից, յուրաքանչյուր վագոնում կա 4 սառնարան, ամեն սառնարանում կա 7 շիշ գարեջուր. Հարց քանի տարեկան է գնացքի վարորդը
Գնացքի վարորդը դուք եք, դուք քանի տարեկան եք
Մեկ կիլոգրամ բամբակն է թեթև թե մեկ կիլոգրամ ոսկին
Հավասար են
Շան պարանոցից կապած է 4 մետրանոց գոտի. Հարց շունը քանի մետր հեռավորություն կարա գնա
Ինչքան ուզի, չէր ասվել, որ գոտին ինչ որ տեղ կապած էր
Նա ով պատրաստում է դա, իրեն պետք չէ, ով որ ձեռք է բերում դա, իրեն էլ պետք չէ, իսկ ում որ պետք է, իրա համար մեկ է
Դագաղ