Հին աստվածներ
Հին աստվածներ
Մարտի 21-ին հեթանոսական շարժման հետևորդները Հայաստանում նշում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնված հայոց Տարեմուտը (Ամանորը) և Վահագն աստծո ծննդյան տոնը։ Հայոց հնագույն տոմարով Ամանորը տոնվում էր Արեգ ամսվա առաջին՝ Արեգ օրը, որը համընկնում էր գարնանային օրահավասարին։ PAN-ին հետաքրքիր է՝ ի՞նչ գիտեք հայոց հեթանոսական աստվածների մասին:

Գերագույն աստված Արամազդը համարվել է «արարիչ երկնի և երկրի», «հայր դիցն ամենայնի»։ Նրա պաշտամունքը ձևավորվել է դիցաբանական տարբեր հիմքերի միավորումից, նաև առնչվում է Հայասայի գլխավոր աստծու կերպարին․ այդ կերպարներն են՝
Հին հայկական պաշտոնական դիցարանում աստվածների մոր կերպար չկա։ Սակայն, Ղևոնդ Ալիշանի վկայությամբ, դիցարանի զարգացման տարբեր փուլերում Մայր աստվածուհու հատկանիշներ է կրել երեք դիցուհիների: Նշվածներից ո՞վ Մայր աստվածուհու հետ չի նույնացվել:
Անահիտի մայր տաճարը, որտեղից մ․թ․ա․ 34թ․ հռոմեացի Մարկոս Անտոնիոսի զինվորները խլեցին ու ջարդեցին նրա ոսկեձույլ մեծ արձանը, գտնվում էր․
Կրակի ու Արեգակի աստված Վահագնի հատկանիշները ժամանակի ընթացքում մասամբ փոխանցվել են Միհրին։ Իսկ Միհրի պաշտամունքի հետ կապված ծեսերից ո՞ր մեկն է քրիստոնեության կողմից վերաիմաստավորված ձևով կիրառվում նաև այսօր․
Սիրո աստվածուհի Աստղիկը համարվում էր Վահագնի զուգընկերուհին։ Աստղիկի գլխավոր տաճարներից մեկը նույնիսկ կոչվում էր «սենյակ Վահագնի»։ Հայոց դիցարանի պաշտամունքային կենտրոններից որտե՞ղ էին գտնվում Աստղիկին և Վահագնին նվիրված գլխավոր տաճարները:
Տիրը ուսման, գրի ու սրբազան գիտելիքների աստվածն էր։ Նրա գլխավոր տաճարը կոչվում էր «Երազամույն տեղիք» (Երազառատ տեղեր)։ Նման անվանումը վկայում էր, որ․
Հայկական ու հունական աստվածները հաճախ զուգադրվում են: Օրինակ՝ Արամազդ-Զևս, Միհր-Հեփեստոս, Տիր-Ապոլոն, Աստղիկ-Աֆրոդիտե: Այդ զուգահեռները...