10 հարց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղից, որոնց պատասխանները գտնվում են մակերեսին
Վաղո՞ւց էիր երազում հայտնվել գիտակների շարքում.
Ի՞նչը հաջողվեց փրկել, ի շնորհիվ, առաջին հերթին, բժիշկների և կաթոլիկների։
Լատիներենը։
Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդցկին ի՞նչն է անվանել «Տարածության անբավարարություն՝ փոխհատուցված ժամանակի առատությամբ»։
Բանտը։
«Քարավանի ճանապարհին աստղի մահը կործանում է քարավանը ավելի հեշտ, քան դարանակալած թշնամին»։ Հատկապես ի՞նչն և ինչո՞ւ է Էքզյուպերին անվանել «Աստղի մահ»։
Ցերեկը ջրհորի մեջ արտացոլվում է երկինքը, իսկ գիշերը՝ աստղերը։ «Աստղի մահ» Էքզյուպերին անվանել է չորացած ջրհորը։
1926 և 1948թթ. Գերմանիան պատժվել էր պատերազմ հրահրելու համար՝ այնպես, ինչպես ժամանակին պատժվել էր Սպարտան։ Ի՞նչ պատժի մասին է գնում խոսքը։
Գերմանացի սպորտսմեններին արգելվում էր մասնակցել Օլիմպիական խաղերին։
XII դարում այս մարդը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին Հովսափատ Հնդկաստանցի անունով։ Ի՞նչ անունով ենք մենք նրան ճանաչում։
Բուդդա։
Արաբները պնդում էին, որ կանացի դեմքը առանց դրա նույնն է ինչ արևածագն առանց արևի։ Ի՞նչի մասին էին նրանք խոսում։
Խալի։
Ամերիկյան գրող Քրիտոֆ Մորլիի կարծիքով ի՞նչն է հորինել այն կինը, ում ճակատը հաճախ համբուրում էին։
Բարձրակրունկ կոշիկներ։
Ի՞նչ է միավորում Մենդելի և Մենդելեևի մեծագույն գյուտերը։
Երկու այս գյուտերն էլ կատարվել են երազում։
Սուախալի աֆրիկական ցեղերի մոտ գոյություն ունի լեգենդ, ըստ որի՝ առաջին մարդը երկնքից է իջել Երկիր։ Իսկ ո՞վ է օգնել նրան դա անել։
Ընձուխտը։
Հումորիստ Ռիչարդ Ջենին հորինել է ԱՄՆ-ի համար պետական կարգախոս. «20 միլիոն ոչ օրինական էմիգրանտ...»։ Ավարտեք այն երեք բառով։
«... չեն կարող սխալվել»։