Ինտելեկտ
Ինտելեկտ
Ինտելեկտը գնահատելու թեստ
Ինտելեկտը գնահատելու թեստ

Ո՞ր դպրոցական առարկայից էիք Դուք իրոք ուժեղ.
Ազատ ժամանակ գերադասում եք.
TV շոուների ո՞ր տեսակն է ձեզ դուր գալիս.
Այսօր հանգստյան օր է, իսկ դրսում ամառային հրաշալի եղանակ։ Դուք, ամենայն հավանականությամբ...
Ընտրեք տանը պահելու համար իդեալական կենդանուն.
Երբ ձեզ հարկավոր է շատ կարևոր որոշում կայացնել, որտեղի՞ց կամ ինչի՞ց եք վերցնում ոգեշնչումը.
Ինչպե՞ս եք սովորաբար ձեզ դրսևորում երեկույթների ժամանակ.
Դուք նստած եք հիվանդանոցում և սպասում եք, թե երբ պետք է կանչի բժիշկը։ Սովորաբար ի՞նչ եք անում այդ ընթացքում.
Արվեստի ո՞ր գործն է առավել գեղեցիկ ձեզ համար.
Բնագիտական ինտելեկտ
Բնագիտական ինտելեկտ
Ձեր մոտ գերակայում է բնագիտական ինտելեկտի տիպը։
Դուք ամուր եք կանգնած ոտքերի վրա, գերադասում եք զգալ հողը ոտքերի տակ և մեծ կապվածություն եք զգում շրջակա միջավայրի հետ։ Ձեր մոտ արդեն ձևավորվել է աշխարհի ամբողջական ճանաչումը, հազվադեպ եք հոգեկան տառապանքների ենթարկվում փիլիսոփայական հարցերի շուրջ։
Հովարդ Գարդների տեսության համաձայն, ձեր ինտելեկտի տիպը և դաստիարակությունը թույլ է տալիս ընդհանուր լեզուև գտնել բնության հետ, մասնավորաբար կենդանական աշխարհի հետ։ Դուք զգացմունքային զգայուն մարդ եք։ Ձեր նման մարդկանցից հրաշալի բժիշկներ, տուրիստական էքսկուրսավարներ, անասնաբույժներ, ազգային արգելոցների աշխատակիցներ են դուրս գալիս։
Բայց ամենից հաճախ, բնագիտական ինտելեկտի տեր մարդիկ աշխատում են այնտեղ, որտեղ պետք է հոգ տանել մարդկանց մասին։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am
Անձնային ինտելեկտ
Անձնային ինտելեկտ
Ձեր մոտ գերակայում է ներանձնային կամ պարզապես անձնային ինտելեկտի տիպը։
Դուք ինքնաճանաչողական և զգայուն մտածելակերպ ունեք։ Դուք սիրում եք մտորել մեծ փիլիսոփայական և հոգևոր կատեգորիաների շուրջ։
Հովարդ Գարդները գտնում է, որ այս տիպի ինտելեկտով մարդիկ շատ և հաճախակի են զբաղվում ինքնակառավարմամբ, փորձում են ավելի ու ավելի խորը ճանաչել ինքն իրենց։ Սեփական էմոցիաներն ու ռեակցիաները նրանց ամենից շատն են հետաքրքրում։ Այդ պատճառով նրանք անհավանական ինքնաճանաչում ունեն։ Հենց այս պատճառով է նաև, որ այս տիպի ինտելեկտի տեր մարդիկ ամենից շատն են գերադասում ազատությունն ու անկախությունը։
Ձեր ներքին և հոգևոր աշխարհները բավական հարուստ են, հոգու խորքում դուք պոետ եք։ Իսկ ձեր գլխավոր որակը՝ սեփական իդեաներով աշխարհի վրա ազդելու ունակությունն է։ Եթե ունեք հնարավորություն, ապա առավել ակտիվ եք տարածում դրանք։ Դա է ձեր կոչումը։
Դուք, իրոք հրաշալի և յուրահատուկ մարդ եք։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am
Միջանձնային ինտելեկտ
Միջանձնային ինտելեկտ
Ձեր մոտ գերակայում է միջանձնային ինտելեկտի տիպը։
Դուք՝ շփվող, ձեր ինտուիցիային վստահող մարդ եք։ Առավել լավ եք զգում ձեզ մեծ ընկերության կենտրոնում գտնվելիս։ Կյանքից հաճույք և շատ փողեր կարող եք վաստակել միայն այնտեղ, որտեղ ամեն ինչ հիմնված է երեկույթների, զվարճանքի, քեֆերի, տոների և մարդկանց հետ շփումների վրա։
Հովարդ Գարդներն ասում է, որ այն մարդիկ, ովքեր ունեն այս տիպի ինտելեկտ, ծնված են, որպեսզի կառուցեն և օգնեն մարդկանց հաստատել սոցիալական կապեր։ Միայն ձեր նման մարդիկ կարող են հասնել այլ մարդկանց հետ այսպիսի փոխըմբռնման։
Դուք կարողանում եք «կարդալ» մարդկանց և միշտ լարվածություն եք զգում տհաճ մարդկանց հետ շփվելիս։ Դուք իսկական «սոցիալական թիթեռ եք»։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am
Վերբալ-լինգվիստիկ ինտելեկտ
Վերբալ-լինգվիստիկ ինտելեկտ
Ձեր գերակա ինտելեկտի տիպը՝ վերբալ-լինգվիստիկ տիպն է։
Դուք ի ծնե պատմիչ եք։ Հեշտությամբ և շատ կրքոտ կարողանում եք պատմել տարբեր, չափազանց հետաքրքրական պատմություններ։ Միշտ հետևում եք ձեր խոսքին։ Կարողանում եք արտահայտել ձեզ պատմության միջոցով։
Դուք ճարտասանության, ստեղծագործելու և համոզիչ ճառեր կազմելու ի ծնե տաղանդ ունեք։ Հովարդ Գարդներն ասում է, որ ձեր նման մարդիկ՝ խոսքի և լեզվի իսկական վարպետներ են։
Հնարավոր է, որ դուք դժվարությամբ եք հիշում դեմքերը, բայց հրաշալի եք հիշում հզոր արտահայտությունները, ամսաթվերը և մանրամասները։ Ձեր հետ միշտ կարելի է ինչ-որ բանից խոսել։ Դուք շատ հետաքրքիր և հիասքանչ մարդ եք։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am
Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտ
Տրամաբանամաթեմատիկական ինտելեկտ
Ձեր մոտ գերակայում է տրամաբանամաթեմատիկական ինտելեկտի տիպը։
Դուք, երբ բախվում եք նոր իրավիճակի հետ՝ միշտ հենվում եք տրամաբանության և ձեր վստահելի խելքի վրա։ Եվ շատ ճիշտ եք անում՝ ձեր ինտելեկտը շատ հզոր է, իսկ դրա անալիտիկ հնարավորությունները ուղղակի հրաշալի են զարգացած։
Հովարդ Գարդներն ասում է, որ այս ինտելեկտի մարդիկ հրաշալի գլուխ են բերում ամեն ինչից՝ ինչ կապված է տրամաբանության, աբստրակտ մտածելակերպի, դատողության, թվերի և կրիտիկական մտածելակերպի հետ։ Դուք ստրատեգ և ճարտարապետ եք, մաթեմատիկ և հոգում բնափորձարկող։ Դուք բոլորից լավ եք հասկանում ֆիզիկական և այս աշխարհի հստակ օրենքները։ Մտովի, շատ հեշտ կարողանում եք դուրս բերել օրինաչափությունները և կարողանում եք լուծել դժվարագույն խնդիրներ։
Ընդհանուր առմամբ, առավել հաջողությունների հասնում եք ոլորտներում, որտեղ պահանջվում է ինտելեկտի աշխատանք։ Ի դեպ՝ ծրագրավորումը հրաշալի տարբերակ է։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am
Մարմնակինեստետիկ ինտելեկտ
Մարմնակինեստետիկ ինտելեկտ
Ձեր մոտ գերակայում է մարմնակինեստետիկ ինտելեկտը։
Դուք ի ծնե ատլետ եք։ Աշխարհում ամենից շատ ձեզ հաճույք է պատճառում սեփական մարմնի վրա աշխատելը։ Դուք չեք ընդունում ոչ մի ֆիզիկական սահմանափակում։
Հովարդ Գարդներն ասում է, որ այս տիպի ինտելեկտի տեր մարդիկ բոլորից լավ են կարողանում ղեկավարել սեփական շարժումները և մշակել սեփական մարմնի ազդակները։ Դուք ունակ եք, օրինակ, դեռ նոր-նոր ծնված հրաշալի կերպով վարվել գնդակի հետ, հրաշալի կոորդինացնել շարժումները կամ ձգել մարմինն այնպես, կարծես այն ռետինե լինի։
Գարդները նաև նշում է, որ այս տիպի մարդիկ ժամանակի հրաշալի զգացողություն ունեն։ Ինչը և կարող է ձեզ դարձնել սպորտի խաղային տեսակների հրաշալի վարպետ։
Դուք ուժեղ եք և անկրկնելի։ Չմոռանաք այդ մասին։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am
Տարածական ինտելեկտ
Տարածական ինտելեկտ
Ձեր մոտ գերակայում է տարածական ինտելեկտը։
Դուք՝ խելացի, ստեղծագործ, երբեմն նաև խորամանկ մարդ եք։ Դուք ունակ եք շարային քայլել միայն սեփական թմբուկների ձայնի ներքո, և աշխարհին նայում եք մի այնպիսի օբյեկտիվից, որը ոչ ոք չի կարող հասկանալ։
Դուք՝ գեղարվեստի ի ծնե վարպետ եք։ Ձեզնից, հնարավոր է ստացվի հրաշալի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ կամ էլ դիզայներ։ Դուք անկրկնելի ճաշակ և գեղեցիկի զգացում ունեք։
Հեշտությամբ եք նկատում բնության կամ արվեստի օրինաչափությունները, ձեր ներքին էսթետիկ կողմնացույցը միշտ ճիշտ ուղղությամբ է ցույց տալիս։ Փորձեք ձեր ֆանտազիաներին կյանք պարգևել և ձեր կյանքը, հնարավոր է փոխվի դեպի հրաշալին։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am
Երաժշտագեղարվեստական ինտելեկտ
Երաժշտագեղարվեստական ինտելեկտ
Ձեր մոտ գերակայում է երաժշտագեղարվեստական ինտելեկտի տիպը։
Դուք խորը կիրք և կապվածություն եք զգում երաժշտության հանդեպ։ Դուք շնորհակալ եք աշխարհին, որ այն գոյություն ունի։
Հովարդ Գարդներն ասում է, որ այս տիպի ինտելեկտը տալիս է ձայների, ռիթմի և տոնայնության հանդեպ մեծ զգայնություն։ Դուք բառացիորեն ռիթմեր եք տեսնում շուրջբոլորը, այն դեպքում, երբ մնացած բոլորը կարող են ընդամենը լսել այն։ Գիտակցում եք դա, թե ոչ, բայց ձեր մոտ միանշանակ առկա է երաժշտական ունակություններ։
Այս ինտելեկտով մարդիկ, հաճախ դառնում են եթե ոչ երաժիշտ, ապա հաստատ՝ երաժշտական ֆանատ։ Կամ պրոդյուսեր, դի ջեյ, երաժշտական քննադատ։ Հնարավոր է, դուք ձայն չունեք, սակայն հաստատ ունեք կատարյալ լսողություն և երաժշտական ճաշակ։ Փորձեք հորինել որևէ երաժշտություն։
Ի՞նչ կասեք, համաձա՞յն եք։ Չմոռանաք կիսվել այս թեստով ընկերների հետ։
Թարգմանությունը՝ http://mediamag.am