Ո՞ր դարաշրջանից եք

Ձեզ երբևէ թվացե՞լ է, որ ապրում եք ոչ այն ժամանակաշրջանում, որում կուզենայիք ապրել.

MediaMag
Created by MediaMag (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
On Jan 10, 2016

Ընտրեք ինտերիերը.

Մեկնելով ճանապարհորդության, ամենից շատ ի՞նչը կուզեիք տեսնել.

Ինչո՞վ կընթրեք.

Ինչպիսի՞ մազահարդարանք կընտրեիք.

Ձեր առջև 6 գիրք է։ Ո՞րը կվերցնեք, որպեսզի կարդաք.

Ընտրեք նկարը, որն առաջինը գրավեց ձեր ուշադրությունը.

Ընտրեք ծաղիկը.

Ո՞ր բաժակից մեծ հաճույքով կըմպեիք.

Ինչո՞վ կզբաղվեիք ազատ ժամանակ.

Այս դատողություններից ո՞րն է ձեզ հոգեհարազատ.

Դուք պետք է ծնված լինեիք Հին Եգիպտոսում

Դուք պետք է ծնված լինեիք Հին Եգիպտոսում

Հսկայական բուրգեր, մեծ փարավոններ և հազարավոր հանելուկներ և գաղտնիքներ՝ ահա թե ինչն է ձեզ ձգում։ Դուք կարող էիք ծնվել փարավոնի ընտանիքում և զգալ այնտեղ լիարժեք ձեր տեղում։ Ձեզնից հավանաբար շատ լավ տիրակալ կստացվեր։ Միգուցե Թութանհամոնի կամ Կլեոպատրայի հոգի՞ն է ձեր մեջ...

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Դուք պետք է ծնված լինեիք հին Հունաստանում

Դուք պետք է ծնված լինեիք հին Հունաստանում

Դուք վառ ինդիվիդուալիստ եք, ով ունի կյանքի վերաբերյալ սեփական հայացքները և չի վախենում դրանք հակադրել հասարակական կարծիքի հետ։ Զգացմունքների արտահայտման մեջ դուք չեք ընդունում կիսաչափ։ Եթե ուրախանալ՝ ապա ամբողջ հոգով և սրտով, եթե արտասվել՝ ապա հեկեկալով։ Ձեր հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում։ Եվ, որպես իրական հույն, դուք շատ եք սիրում աղմկոտ տոներ, որտեղ գինին հոսում է գետերի նման։ Ցավոք, դուք չեք ծնվել մի քանի հազարամյակ առաջ Աթենքի մոտակայքում։ Այնտեղ ձեր իսկական տեղն է։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Դուք պետք է ծնված լինեիք Խան դինաստիայի տիրակալության ժամանակաշրջանում

Դուք պետք է ծնված լինեիք Խան դինաստիայի տիրակալության ժամանակաշրջանում

Դուք ուրախ, ի սրտե և խելամիտ մարդ եք, բայց գերադասում եք ձեր էմոցիաները պահել ձեր մեջ, այլ ոչ թե ցուցադրել շրջապատին։ Դուք լավ ճաշակ ունեք, ձեր հագուկապը միշտ ազդեցիկ է, բայց ոչ էքստրավագանտ։ Դուք հարգում եք ավանդույթներն ու հարգում եք մեծերին։ Գեղեցիկ ջրաշուշան, ով ծնվել է ոչ ճիշտ վայրում և ոչ ճիշտ ժամանակաշրջանում՝ ահա թե ով եք դուք։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Ձեր ժամանակաշրջանն է՝ վերածննդի ժամանակաշրջանը

Ձեր ժամանակաշրջանն է՝ վերածննդի ժամանակաշրջանը

Դուք գնահատում եք դասական գեղեցկությունը, շնորհքն ու էլեգանտությունը։ Դուք հավատում եք ռացիոնալ մտածելակերպին, միշտ տեղյակ եք վերջին նորարարություններից և բաց եք նոր իդեաների համար։ Դուք վստահ եք, որ անցած սերունդների իմաստությունը կարող է օգնել ձեզ գլուխ հանել յուրաքանչյուր հարցում։ Հնարավոր է, դուք կարող էիք դառնալ երկրորդ Լեոնարդո դա Վինչին։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Դուք պետք է ծնվեիք Վիկտորիանական դարաշրջանում

Դուք պետք է ծնվեիք Վիկտորիանական դարաշրջանում

Հարգալից եք վերաբերում ավանդույթներին և հրաշալի պահվածք և շարժուձև ունեք։ Ձեր համար կարևոր է, որպեսզի ամեն ինչ՝ սկսած հագուստից, վերջացրած ամաններով, լինի բարձր որակի։ Ձեզ դուր է գալիս կարդալ և որևէ լավ բան անել մտերիմների համար։ Հնարավոր է, ձեզ հարկավոր է բազմաշերտ հագուստ, զբոսանք այգով և սիրային նամակներ անանուն երկրպագուներից։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Ձեր ժամանակաշրջանն է՝ անցած 100 ամյակի 20-ական թվականները

Ձեր ժամանակաշրջանն է՝ անցած 100 ամյակի 20-ական թվականները

Ճչացող 20-ականներ՝ դա ձեր համար իդեալական ժամանակաշրջան է։ Դուք ուրախ և ընկերասեր մարդ եք։ Թվում է, որ ձեր էներգիայով կարող եք այրել շուրջբոլորը։ Շատ եք սիրում աղմկոտ երեկույթներ և ջազ։ Երբեմն, որոշ մարդկանց կարող է թվալ, որ դուք երեխայի պես անհոգ եք և երազկոտ, սակայն ո՞վ է ասել, որ դա վատ է...


Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021