Տիեզերքի ո՞ր տարերքն եք

Անցեք այս թեստը, որպեսզի հասկանաք, թե 7 տարերքներից որո՞վ է հյուսված Ձեր սիրտը, միտքն ու հոգին։

MediaMag
Created by MediaMag (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
On Mar 29, 2017

Ո՞ր գույնն է գերակշռում այս նկարում.

Ո՞ր կենդանուն եք սիրում ավելի շատ.

Ո՞ր կերակուրն է Ձեզ ավելի հրապուրիչ թվում.

Ի՞նչը կընտրեիք ծարավը հագեցնելու համար.

Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է բուրի տունը.

Այլ մարդկանց մեջ ի՞նչն է առավել կարևոր Ձեր համար.

Տարվա ո՞ր եղանակն եք գերադասում.

7 մահացու մեղքերից ո՞րն է Ձերը.

Այս երկնային բարեգործներից որի՞ց ունեք.

Երաժշտական ո՞ր ժանրն եք նախընտրում.

Այս բառերից ո՞րն է ավելի լավ նկարագրում Ձեր վերաբերմունքը կրոնին.

Ո՞ր չակրան է Ձեր մոտ առավել ուժեղ.

Ո՞ր մայրցամաքում կուզենաիք ապրել.

Ինքներդ ինչպե՞ս եք կարծում, ո՞ր տարերքն եք Դուք.

Հող

Հող

Դուք՝ հող տարերքն եք։

Այսպիսի մարդիկ աշխատասեր, ազնիվ մարդիկ են։ Դուք գիտեք, թե ինչ և երբ է պետք անել և անում եք դա առանց վարանումների։ Դուք լավ կյանք ունեք, բայց նաև շատ լավ գիտեք, որ արժանացել եք դրան՝ ոչինչ հենց այնպես չի տրվում։

Նաև ունեք շատ բարի սիրտ, գնահատում եք կյանքի փոքրիկ ուրախությունները և կարողանում եք շնորհակալ լինել դրա համար։ Ճիշտ է, Դուք պետք սովորեք երբեմն լինել ավելի քիչ կոշտ և առավել ազատ։

Բոլորը գիտեն՝ Դուք վստահելի և օգտակար դաշնակից եք, բացարձակ ինքուրույն և ուժեղ մարդ։

Թարգմանությունն ու ադապտացիան՝ http://mediamag.am

Կրակ

Կրակ

Դուք՝ կրակ տարերքն եք։

Դուք՝ կրքոտ, ուժեխ և խիզախ մարդ եք։ Դուք մարդկանց տեսնում եք իրենց ամբողջ էությամբ և ոչ ոքի թույլ չեք տալիս շահագործել Ձեզ։ Դուք անկախ եք, ազատ և պատրաստ եք պաշտպանել Ձեր հետաքրքրությունները՝ եթե դա անհրաժեշտ է։

Որոշ մարդիկ համարում են Ձեզ մի փոքր հանդուգն՝ դա այն պատճառով, որ ունեք շատ սուր լեզու։ Դուք, իհարկե, մի փոքր էգոիստ եք, բայց ոչ առավել մյուսներից։ Ուղղակի Դուք չեք թաքցնում Ձեր այդ բնավորության գիծը։

Մարդկանց հետ, որոնց հանդեպ անտարբեր եք կամ գրեթե անտարբեր, ամեն կերպ փորձում եք խուսափել կոնֆլիկտներից և դրամաներից։ Իսկ նրանք, ովքեր թանկ են Ձեզ համար՝ առանց այն էլ լավ գիտեն, որ Դուք շատ պատվարժան, էներգիայով լեցուն և զգայուն մարդ եք։ Նաև նրանք գիտեն, որ Դուք հավատարիմ ընկեր և գործընկեր եք։ Որոշ մարդկանց համար Դուք «ճիշտ» բարոյականության աղբյուր եք։

Թարգմանությունն ու ադապտացիան՝ http://mediamag.am

Ջուր

Ջուր

Դուք՝ ջուր տարերքն եք։

Դուք՝ խորը և զգայուն մարդ եք։ Գտնում եք, որ մարդիկ առավել կարևոր են, քան մտքերն ու իդեաները, և այդ պատճառով ամեն կերպ խուսափում եք իդեոլոգիական հիմքի վրա ստեղծված կոնֆլիկտներից։ Եթե ինչ-որ մեկը աչք է դրել Ձեր ունեցածի վրա, ապա Դուք, ամենայն հավանականությամբ ուղղակի կնեղանաք և ոչ մի պատասխան քայլ չեք ձեռնարկի։

Նաև Ձեզ միանշանակ հարկավոր է սկսել վստահել սեփական ինտուիցիային։ Այն Ձեր մոտ չափազանց լավ է զարգացած, չնայած հնարավոր է, որ Դուք դա չեք գիտակցում։

Մարդկանց հետ շփումներում Դուք պետք է սովորեք ավելի հիմնավոր և պակաս միամիտ լինել։ Ձեր հոգու ներս մի թողեք բոլորին և յուրաքանչյուրին։ Մի դատեք մարդու մասին առաջին ( Ձեր դեպքում գրեթե միշտ դրական) տպավորությամբ։

Նաև Դուք այն մարդն եք, որ ամեն կերպ փորձում է խուսափել պրոբլեմներից, այլ ոչ թե լուծել դրանք։ Երբեմն այդ հատկանիշը չար կատակ է անում Ձեր հետ։

Բայց ընդհանուր առմամբ, Դուք՝ դրական, սիրով և հրաշալի էներգիայով լեցուն մարդ եք։ Դուք օգնում եք մարդկանց թուլանալ և հաճույք ստանալ կյանքից։ Մարդկանց համար ծառայում եք քայլող հուշարար, որ կյանքը հրաշալի է....

Թարգմանությունն ու ադապտացիան՝ http://mediamag.am

Օդ

Օդ

Դուք՝ օդ տարերքն եք։

Դուք քմահաճ մարդ եք և անընդհատ արկածներ եք որոնում։ Չնայած Ձեր արագաշարժ մտքին, ներսում Դուք մնում եք էմոցիոնալ հավասարակշռված մարդ։ Գրեթե յուրաքանչյուր իրավիճակում Դուք Ձեզ թեթև և անկաշկանդ եք զգում։

Դուք՝ ազդեցիկ մարդ եք։ Եվ դա ոչ այդքան Ձեր դիրքի, այլ Ձեր խարիզմայի, համոզելու ունակության շնորհիվ։ Այն օգնում է Ձեզ մի փոքր «գլուխ պահել»՝ Դուք մի փոքր ծույլ մարդ եք և այդքան էլ չեք սիրում ավելորդ պարտականություններ։

Հիմնականում, Դուք կենտրոնացած եք սեփական կյանքի վրա, չնայած հաճույքով խորհուրդներ եք տալիս նաև ուրիշներին։ Եվ Ձեր խորհուրդները մարդիկ լսում են։ Որովհետև բոլորին Դուք գնում եք Ձեր խարիզմայով։

Դուք՝ ուրախ, ուժեղ կամքի տեր և կենսուրախ մարդ եք, ով կարում է համադրել իր մեջ երեխայական արարքներն ու խորը իմաստությունը։

Թարգմանությունն ու ադապտացիան՝ http://mediamag.am

Մթություն

Մթություն

Ձեր տարերքը մթությունն է։

Դուք սիրում եք դատել մարդկանց մասին առաջին տպավորությամբ և հաճախ սխալվում եք ձեր գնահատականներով։ Ձեր նման մարդիկ ստիպված են մի փոքր ավելին անել, ավելի շատ ջանք թափել, քան մնացածը, որպեսզի կարողանաք տեսնել կյանքում որևէ գեղեցիկ բան և ներսում կրել հույսի մի փոքր շող։

Դուք շատ եք սիրում գաղտնիքներ, ինտրիգներ, դավադրություններ։ Որոշ մարդիկ համարում են Ձեզ ցինիկ, սակայն իրականում Դուք կյանքին նայում եք իրատեսական հայացքով։

Աշխարհում ամենաշատը տանել չեք կարողանում չիմացությունն ու ոչ կոմպետենտությունը։ Երբեմն մի փոքր գոռոզ եք, երբեմն միայնության հակումներ ունեք, բայց դա միայն այն պատճառով, որ Դուք իրոք խելացի եք այս մոլորակի շատ մարդկանցից։

Էլ ի՞նչ ասել։ Իրականում ոչ ոք չի սիրում ապրել միայնության մեջ։ Մի խաբեք ինքներդ Ձեզ։ Գտեք Ձեզ հոգեհարազատ մարդկանց և գտեք Ձեզ ընկերներ։


Թարգմանությունն ու ադապտացիան՝ http://mediamag.am

Լույս

Լույս

Ձեր տարերքն է լույսը։

Դուք դրական և ուախ մարդ եք։ Ճառագում եք ջերմություն և «լուսավոր» մտքեր։ Դուք ցանկանում եք, որպեսզի դեպի լավը փոփոխությունները որքան հնարավոր է արագ լինեն, իսկ խաղաղությունը գա որքան հնարավոր է շուտ։ Դուք սիրում եք օգնել ուրիշներին։

Դուք շատ հոբբիներ ունեք, Դուք տարված մարդ եք։ Աշխարհում ամենից շատ տանել չեք կարողանում գոռոզությունը։ Եվ երբ ինչ-որ մեկը Ձեզ ցավ է պատճառում՝ երբեք նահատակի դեր չեք կատարում։

Դուք գիտեք, որ չնայած նրան, որ շրջապատի մարդկանցից շատերը լավ մարդիկ են, այնուամենայնիվ պետք է հույսը ինքդ քեզ վրա դնես։ Որովհետև բոլորը առանց այդ էլ շատ պրոբլեմներ ունեն։

Հենց այս որակներն են դարձնում Ձեզ հրաշալի, մտերիմներին անկեղծորեն սիրող մարդ։


Թարգմանությունն ու ադապտացիան՝ http://mediamag.am

Դատարկություն

Դատարկություն

Դուք՝ դատարկության տարրն եք։

Դուք՝ դատարկության, համրության և մաշվածության խորհրդանիշն եք։ Աշխարհը Ձեզ թվում է բոլորովին անարդար և մի տեսակ «ոչ իրական»։ Դուք միանշանակ պետք է ծախսեք Ձեր ժամանակն ու ուժերը նրա համար, որպեսզի վերադառնաք, որպեսզի վերադարձնեք Ձեր «Եսը»։

Դուք այլևս չեք կարողանում Ձեր համար նոր արդարացումներ գտնել։ Դուք պետք է սովորեք նորովի զգալ ինքներդ Ձեզ։ Աշխատեք սեփական ինքնազգացողության վրա։

Դա զվարճալի և ծիծաղելի չէ։ Դուք պետք է դուրս հանեք Ձեզ այդ դատարկությունից։ Ձեզ դա անհրաժեշտ է։ Գտեք կյանքը, գտեք նպատակը, գտեք ինքներդ Ձեզ...


Թարգմանությունն ու ադապտացիան՝ http://mediamag.am

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021