ԹԵՍՏ. Ենթագիտակցություն

...Ⓜ

MediaMag
Ստեղծող՝ MediaMag (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
ին 27 նոյ, 2017 թ.

Ո՞ր պատկերն է ստիպում ձեզ թռչկոտել ուրախությունից.

Ո՞ր պատկերն ունի ամենահետաքրքիր պատմությունը.

Ո՞ր պատկերն է նկարագրում ձեր ներքին երեխային.

Ո՞ր պատկերն է ստիպում ձեզ սուզվել հիշողությունների գիրկը.

Ո՞ր պատկերն է ստիպում ձեզ միայնություն զգալ.

Ո՞ր պատկերն է ներկայացնում ձեր ներքին գույները.

Ո՞ր պատկերն է ներկայացնում ձեր ափսոսանքը.

Ընտրեք այն պատկերը, որն առաջինն ընկավ ձեր աչքով.

Թեստը թարգմանել և հրապարակել է՝ www.mediamag.am ինտերնետ պարբերականը։

Կերակուր

Կերակուր

Ձեր կյանքի ամենամեծ կրքերից են՝ կերակուրը, կերակուր պատրաստելը, նոր բաղադրատոմսերի ստեղծումը և խոհարարական փորձի փոխանակումը։ Պատկերները, որ ընտրել եք, ցույց են տալիս, որ ձեր ենթագիտակցությունը անընդհատ զբաղված է կերակուրի մասին մտքերով։ Դուք շատ կրքոտ, ընկերասեր և սիրող մարդ եք, ով շատ է սիրում կյանքը՝ և չկա էներգիա ստանալու համար ավելի լավ տարբերակ, քան կուլ տալ համեղ ճաշատեսակներ։ Դուք ունեք բավական հզոր կամքի ուժ, այդ պատճառով գիտեք, երբ դադարել ուտելը, որպեսզի չգիրանալ։ Դուք կարողանում եք հավասարակշռություն գտնել, որպեսզի ժամանակին կանգ առնեք։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Սեքս

Սեքս

Այո, դուք ճիշտ կարդացիք, և ոչ, դա բոլորովին էլ ամոթալի չէ։ Պատկերները, որ ընտրեցիք, ցույց են տալիս, որ ձեր ենթագիտակցությունը զբաղված է սեքսով։ Դուք ուղղակի սիրում եք սերը, և սեքսը դրա դրսևորումներից մեկն է։ Դուք առողջ մտածող մարդ եք, ով գերադասում է առողջ ապրելակերպը։ Դուք չափազանց շատ չեք տարվում (չնայած երբեմն ցանկանում եք), և էմոցիոնալ գրավչությունը ձեզ համար պակաս կարևոր չէ, քան ֆիզիկականը։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Գիտելիք

Գիտելիք

Պատկերները, որ ընտրել եք, խոսում են այն մասին, որ դուք շատ հետաքրքրասեր մարդ եք։ Ձեր ենթագիտակցությունը ուսումնասիրման համար միշտ փնտրում է որևէ նոր բան, այնպիսի բան, որը ձեր ուղեղի համար կտա մտորելու առիթ և կօգնի ձեր կյանքի առաջընթացին։ Դուք շատ հետաքրքրասեր և համբերատար մարդ եք և այդ որակները ձեզ հնարավորություն են տալիս խորը ուսումնասիրել նոր թեմաները։ Շարունակեք նույն ոգով, ձեզանից շատ բան կարելի է սովորել։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Սիրո պահանջ

Սիրո պահանջ

Ձեր ընտրած պատկերները ցույց են տալիս, որ ամենավաղ տարիքից դուք եղել եք շատ էմոցիոնալ և կրքոտ մարդ։ Դուք մեծացել եք մեծ ընտանիքում, և ձեզ միշտ շրջապատել են մարդկանց մեծ խմբեր։ Դուք կարիք ունեք անընդհատ նկատված և սիրված զգալու ձեզ։ Ձեր ենթագիտակցությունը ձեզ անընդհատ տանում է հենց այդ ուղղությամբ։ Մի մտածեք, որ ձեր ուշադրության պահանջը՝ վատ որակ է։ Իրականում դա ձեր մեծ պլյուսն է։ Հենց դա է ձեզ ստիպում տքնաջան սովորել, հասնել նպատակներին և գտնել իրական սեր առանց փոխզիջումների։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Բնություն

Բնություն

Դուք շատ եք սիրում բնական միջավայրը։ Ամենավաղ տարիքից դուք մեծ կապ եք զգացել կենդանիների և բնության հետ։ Դուք միշտ սիրել եք արշավներ, ուղևորություններ և ուղղակի ուսումնասիրել շրջապատող աշխարհը։ Ձեզ համար բնությունը՝ գեղեցիկ և կախարդական մի վայր է, որտեղ ամեն ինչ ունի իր իմաստը։ Ձեր ենթագիտակցությունը ստիպում է ձեզ անընդհատ մտածել ճանապարհորդությունների մասին։ Եվ եթե դուք կարողանայիք, ապա ուղղակի մի կողմ կթոնեիք ամեն ինչ և կգնայիք շրջելու աշխարհով մեկ։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Մտերիմ մարդ կորցնելու վախ

Մտերիմ մարդ կորցնելու վախ

Ամենավաղ տարիքից դուք եղել եք չափազանց էմոցիոնալ։ Դուք շուտ եք մեծացել և հասկացել եք, որ կյանքը՝ ցավ է։ Անընդհատ անհանգստանում եք ձեր մտերիմ մարդկանց համար, և այդ զգացմունքը տարիքի հետ ուժգնանում և աճում է։ Երբեմն այն նույնիսկ վեր է ածվում վատատեսության և բազմատեսակ աղետների և դժբախտությունների սպասման։ Փորձեք ձևափոխել դա դրականի՝ օրինակ, մտերիմ մարդկանց վերաբերվեք սիրով և հոգատարությամբ, ցույց տվեք նրանց, որ նրանք շատ թանկ են ձեզ համար։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Ինքդ քեզնից հիասթափվելու վախ

Ինքդ քեզնից հիասթափվելու վախ

Մանկուց դուք միշտ ձեր վրա մեծ հույսեր եք դրել։ Դուք շատ խելացի երեխա եք եղել, ով մեծացել և դարձել է ոչ պակաս խելացի հասուն մարդ։ Դուք ունեք շատ նպատակներ, որոնց ցանկանում եք հասնել կյանքում, բայց նաև ձեզ մոտ առկա է անհաջողության մատնվելու անընդհատ վախը։ Ձեր ենթագիտակցությունը անընդհատ հիշեցնում է ձեզ այդ մասին և հենց այդ պատճառով դուք վախենում եք հետևանքներից, թե ինչպես մարդիկ կարձագանքեն դրան։ Մի փոքրիկ խորհուրդ. այդ վախի մասին մտածեք ինչպես «վառելիքի» և օգտագործեք այն, միտքն ու մարմինը սնելու համար։ Ապացուցեք ինքներդ ձեզ, որ դուք կարող եք անել ամեն ինչ, ինչ ցանկանում եք, և վախը՝ դա էներգիայի բացարձակ աննպատակ ծախս է։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Այն, թե ինչ են մտածում այլ մարդիկ ձեր մասին

Այն, թե ինչ են մտածում այլ մարդիկ ձեր մասին

Ձեր կողմից ընտրված պատկերները ցույց են տալիս, որ վաղ տարիքում դուք ունեցել եք բամբասանքների և ասեկոսեների հետ կապված ոչ հաճելի փորձ, և այդ վախը ուղեկցում է ձեզ նաև հասուն տարիքում։ Ձեր ենթագիտակցությունը ստիպում է ձեզ անհանգստանալ այն մասին, թե ինչպես են այլ մարդիկ ընդունում ձեզ, թե ինչպես պետք է գործեք և ինչպես ձեզ մատուցեք։ Մի փոքրիկ խորհուրդ. մտածեք այն մասին, թե ինչպես եք դուք տեսնում շրջապատող մարդկանց։ Դուք մտածո՞ւմ եք այն մասին, թե ինչ են անում այլ մարդիկ։ Դուք գնահատո՞ւմ եք այդ մարդկանց կյանքի ինչ-որ պահերով։ Բանը նրանում է, որ նրանցից շատերը չափազանց զբաղված են իրենց կյանքով, և նրանք ձեր կյանքի մասին նույնիսկ չեն էլ մտածում։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021