Ի՞նչ գույն ունի քո անձը

Բացահայտիր քո առանձնահատկությունները...

MediaMag
Created by MediaMag (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
On Mar 29, 2017

Ներկայացվածից ո՞ր գույնն է քեզ ավելի հոգեհարազատ.

Ո՞րն է քո լավագույն բնավորության գիծը.

Ի՞նչ գույնի է այս հագուստը.

Դու սիրում ես տանը նստե՞լ, թե՞ անընդհատ զբոսնել.

Ո՞րն է քո սիրելի պաղպաղակը

Դու շնասե՞ր ես, թե՞ կատվասեր

Ավարտիր նախադասությունը. Կյանքում ամենակարևոր բանը դա....

Ինչպիսի՞ն է քո երազանքների աշխատանքը.

Ո՞րն է քո ամենամեծ թերությունը.

Դու՝....

Հավատո՞ւմ ես իսկական սիրուն

Կարմիր

Կարմիր

Պետք է նշենք, որ դու վառ անհատականություն ես։ Քեզնից դրական էներգիա է հորդում։ Դու շատ ամբիցիաներ ունես, և դու նրանցից չես, ով սիրում է ետևից գնալ։ «Ամեն ինչ կամ ոչինչ»՝ սա է քո կարգախոսը։ Քեզ հարգում են և քեզ հետ սովորաբար հաշվի են նստում։ Դու ի ծնե ունես մի յուրահատկություն՝ լեզու ես գտնում գրեթե բոլորի հետ։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Դեղին

Դեղին

Որպես մարդ՝ ում համապատասխանում է դեղին գույնը, բավական իմպուլսիվ ես, այդ պատճառով շատ արագ ես որոշումներ կայացնում։ Իհարկե շատ հաճախ դա բերում է հակասական արարքների։ Դու անկախ ես և հետևողական ես ընկերների ընտրության մեջ։ Քեզ հարմարավետ ես զգում համախոհների նեղ շրջանակում, քան մեծ և աղմկոտ հավաքույթներում։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Կանաչ

Կանաչ

Քեզ համապատասխանում է կանաչ գույնը։ Ի՞նչ է դա նշանակում։ Իսկ նշանակում է, որ դու չափազանց բարի մարդ ես։ Քեզ հաճախակի են դիմում օգնության կամ խորհրդի համար։ Դու առատաձեռն ես և կարեկցող։ Ինչ էլ որ պատահի, դու հանգիստ ես ինչպես վիշապօձը և կարողանում ես վերահսկողության տակ վերցնել յուրաքանչյուր՝ նույնիսկ ամենապրոբլեմատիկ հարցը։ Դու անընդհատ հոգ ես տանում ուրիշների մասին։ Տես չափը չանցնես և չմոռանաս սեփական կարիքների և ցանկությունների մասին։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Մանուշակագույն

Մանուշակագույն

Այն որ քեզ համապատասխանում է այս գույնը՝ ամենևին չի նշանակում, որ քեզ համար, մեղմ ասած ամեն ինչ մանուշակագույն է։ Ուղղակի դու այդպիսին ես՝ լուռ և խաղաղասեր, բայց միևնույն ժամանակ, չափազանց խարիզմատիկ, ճառագում ես այնքան գրավիչ էներգիա, որ գրավում ես բոլորին։ Դու ավելի շատ ինտրովերտ ես, քան էքստրավերտ։ Չգիտես թե ինչու, շրջապատող մարդկանց մոտ կարծիք է ձևավորվում, որ դու ամաչկոտ ես։ Բայց դա այդպես չէ։ Դու էստետ ես և գերադասում ես ամեն ինչին ստեղծագործական տեսանկյունից մոտենալ՝ լինի դա հագուստի, թե տան ինտերիերի ընտրությունը։ Ի՞նչ թաքցնենք, դու սիրում ես տարատեսակ ոչօրդինար բաներ։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Վարդագույն

Վարդագույն

Քեզ համապատասխանում է վարդագույնը։ Դե ի՞նչ, քեզ մոտ լավ է զարգացած մայրական կամ հայրական բնազդը։ Դու շատ հոգատար ես։ Եվ շրջապատից էլ նույն պատասխանն ես սպասում, որովհետև շատ հաճախ ինքդ անտեսում ես սեփական կարիքները։ Դու այն վերջին ռոմանտիկներից ես, որ իր մաշկի վրա է զգացել և գիտի թե ինչ է իրական, մաքուր զգացմունքը։ Ի ծնե ունենալով մեծ լավատեսություն՝ մարդկանց մեջ միշտ լավն ես տեսնում։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Կապույտ

Կապույտ

Ինչ էլ որ անես, ամեն ինչում ձգտում ես հասնել հարմոնիայի։ Չես սիրում երբ ամեն ինչ այնպես չի գնում։ Հավասարակշռության պահպանման համար՝ քեզ մտածելու և մեդիտացիայի համար ժամանակ է հարկավոր։ Դու զուսպ և ինքնավստահ մարդ ես՝ հավասարակշռված անձնավորություն։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Սև

Սև

Քո գույնը սևն է։ Իսկ դա նշանակում է, որ դու չափազանց լուրջ ես վերաբերվում այն ամենին՝ ինչ կատարվում է։ Փորձիր կյանքի ներկապնակը լցնել նոր գույներով։ Խոստանում ենք, որ դա շատ ուրախ կլինի։ Չափազանց կողմնակալ և պահանջկոտ ես ամենամոտ ընկերների և գործընկերների հետ։ Էլ չենք խոսում մնացածի մասին։ Դու բավական անզգա, գոռոզ և բարդ մարդու տպավորություն ես թողնում։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021