Տրամաբանական խնդիրներ

Կկարողանա՞ք հաղթահարել

Ջուլիետտա Մանուկյան
Ստեղծող՝ Ջուլիետտա Մանուկյան (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
ին 13 մյս, 2017 թ.
1 / 10

Ճանճը ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք:3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք ունեն 9 հավ և ...:

2 / 10

Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ:5 ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35,10 և 45 րոպե:Ամենաքիչը որքան ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5 ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի վրայից,երբ այն արդեն պատրաստ է:

3 / 10

Տատիկն իր 4 կատուների համար գնեց կեր, որը նրանց կբավականացնի 12 օր:Տուն գնալու ճանապարհին նա իր հետ վերցրեց ևս 2 թափառող կատու:Եթե նա ամեն օր յուրաքանչյուր կատվին տա նույն քանակով կեր, ապա քանի օր կբավականացնի կատուների համար գնված կերը:

4 / 10

Գնացքն ունի 12 վագոն:Յուրաքանչյուր վագոն ունի խցիկների միևնույն քանակը:Տիգրանը ճանապարհորդում է գնացքի սկզբից հաշված 18-րդ խցիկում, որը գտնվում է 3-րդ վագոնում:Լիլիթը նստել է գնացքի սկզբից հաշված 50-րդ խցիկում, որը գտնվում է 7-րդ վագոնում:Քանի՞ խցիկ կա յուրաքանչյուր վագոնում:

5 / 10

Դասարանում կա 30 աշակերտ:Նրանք նստած են զույգերով, ընդ որում յուրաքանչյուր տղայի կողքին նստած է աղջիկ, իսկ աղջիկների ուղիղ կեսի կողքին նստած է տղա:Քանի՞ տղա կա դասարանում:

6 / 10

Արթուրն ունի մի յուրահատուկ զառ, որի յուրաքանչյուր նիստի վրա գրված է թիվ:Այդ զառի հակադիր նիստերի վրա գրված թվերի գումարները նույնն են:Այդ թվերից հինգն են՝ 5-ը,6-ը, 9-ը, 11-ը և 14-ը:Ին՞չ թիվ է գրված Արթուրի զառի վեցերորդ նիստին:

7 / 10

Վահեն բարձրահասակ է Արմինեից և ցածրահասակ՝ Կարենից:Արամը բարձրահասակ է Գոռից և ցածրահասակ՝ Վահեից:Ո՞վ է ամենաբարձրահասակը:

8 / 10

Վահագն ունի այնքան եղբայր, որքան քույր:Նրա քույր Անին երկու անգամ շատ եղբայր, քան քույր:Քանի՞ երեխա կա այս ընտանիքում:

9 / 10

Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:

10 / 10

Վեցուկես ժամ հետո կլինի ժամը չորսը կեսգիշերից հետո:Հիմա ժամը քանի՞սն է:

10
Questions left
These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021