Ի՞նչն է գերակայում Ձեր ենթագիտակցության մեջ

Ձեր կողմից ընտրված լուսանկարները կպատմեն, թե ամենից շատ ինչի կարիք ունեք այս կյանքում։

MediaMag
Created by MediaMag (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
On Nov 7, 2015

Ո՞ր նկարն է Ձեզ մոտ ասոցացվում երջանկության հետ.

Ո՞ր նկարն է հետաքրքիր պատմության մի մաս.

Ո՞ր լուսանկարն է ստիպուն Ձեզ հիշել մանկությունը.

Այս լուսանկարներից ո՞րն է ստիպում մտածել Ձեզ Ձեր մասին.

Ո՞ր լուսանկարն է ստիպում Ձեզ միայնություն զգալ.

Լուսանկարներից որի՞ գունային գամման է ավելի շատ Ձեզ դուր գալիս.

Ո՞ր լուսանկարն է Ձեր ափսոսանքների խորհրդանիշը.

Ընտրեք այն լուսանկարը, որը առաջինը գրավեց Ձեր ուշադրությունը.

Կերակուր

Կերակուր

Ձեր ենթագիտակցությունը տարված է կերակուրներով։

Դա էլ հենց Ձեր կյանքի գլխավոր կիրքն է։ Այ թե ինչու եք Դուք այդքան շատ սիրում բարձրարվեստ խոհանոցով ռեստորաններ, նոր բաղադրատոմսեր և խոհարարությունը՝ ընդհանուր առմամբ։ Իսկ ավելի շատ, Դուք սիրում եք կիսվել Ձեր փորձով ուրիշների հետ։

Լուսանկարները, որոնք Դուք ընտրեցիք, ցույց են տալիս, որ Ձեր ենթագիտակցությունը անընդհատ զբաղված է կերակուրների մասին մտքերով։

Դուք կրքոտ, ջերմ և սիրող մարդ եք։ Սիրում եք ամբողջությամբ փորձարկել կյանքը և անընդհատ փորձել նորը։ Հանտկապես նոր կերակրատեսակներ։

Կա ընդհամենը մեկ բան, որը Ձեզ շատ ավելի է դուր գալիս, քան կերակուրը՝ դա կերակուրի պատրաստումն է։ Այդ զբաղմունքը՝ Ձեր կյանքի ամենասիրելի զբաղմունքն է։ Ի դեպ, ոչ մի ամոթալի բան չկա այն բանում, որ Դուք հաճախ եք կանգնած խոհանոցում, ոչ, ուղղակի Ձեզ իրոք շատ է դուր գալիս հետևել մարդկանց ռեակցիային, ովքեր առաջին անգամ փորձում են Ձեր պատրաստածը։

Չնայած այս ամենին, մենք վստահ ենք, որ Դուք ունեք բավականաչափ կամքի ուժ, որպեսզի դադարեք ուտել այն ժամանակ, երբ այդ կերակուրը իրոք ավելորդ կլինի։ Դուք հրաշալի գիտեք խոլեստերինի չարաշահման բոլոր հնարավոր հետևանքների մասին, և այն մասին, թե ինչպես է ազդում առողջության վրա ավելորդ քաշը։

Դուք գիտեք, թե ինչպես հավասարակշռել այդ Ձեր սերը՝ և մի կողմից շարունակել վայելել կերակուրները, իսկ մյուս կողմից՝ պահպանել առողջությունը։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Սեքս

Սեքս

Ձեր ենթագիտակցությունը տարված է սեքսով։

Այո, Դուք ամեն ինչ ճիշտ կարդացիք։ Եվ այստեղ ոչ մի ամոթալի բան չկա։

Դուք բնությունից գեղեցիկ, սեքսուալ և սիրող մարդ եք։ Ընդ որում, Դուք գիտեք, ինչում է տարբերությունը սեքսով զբաղվելու և սիրով զբաղվելու միջև։

Այս ամենը ստիպում է Ձեզ ծայրահեղ առողջ ապրելակերպ վարել։ Դուք շատ չեք տարվում վնասակար սովորույթներով, չեք ուտում համեղ աղբ և հետևում եք Ձեզ։ Մյուս կողմից, Դուք գտնում եք, որ զուգընկերոջ էմոցիոնալ գրավչությունը շատ ավելի կարևոր է, քան ֆիզիկականը։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Գիտելիք

Գիտելիք

Ձեր ենթագիտակցությունը տարված է գիտելիքներով։

Լուսանկարները, որոնք Դուք ընտրեցիք, թույլ են տալիս ենթադրել, որ դուք օժտված եք յուրահատուկ ուղեղով։ Ձեր ենթագիտակցությունը միշտ փնտրում է որևէ նոր և ապշեցնող բան։ Դուք շատ եք սիրում մարզել ուղեղը և տեսնել այն, ինչ շատերը չեն կարողանում տեսնել։ Ի դեպ. դա Ձեզ շատ է օգնել կյանքում առաջ շարժվելու գործում։

Դուք չափազանց կրքոտ և նույն ժամանակ համբերատար մարդ եք։ Այս որակների համադրությունը թույլ է տալիս խորանալ թեմայում, կենտրոնանալ խնդիրների վրա։ Արժե՞ արդյոք ասել, որ դա նույնպես հրաշալի կերպով օգնել է Ձեզ կյանքում և կարիերայում։

Ձեզ հազվադեպ է ձանձրալի լինում, որովհետև Ձեր կենտրոնացմանը կարելի է ուղղակի նախանձել։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Սիրո պահանջ

Սիրո պահանջ

Ձեր ենթագիտակցությունը սիրո մեծ պահանջ ունի։

Այն լուսանկարները, որոնք Դուք ընտրեցիք՝ ցույց են տալիս, որ մանկուց Դուք շատ էմոցիոնալ և կրքոտ մարդ եք։ Դուք մեծացել եք մեծ ընտանիքում, որտեղ կային շատ եղբայրներ և քույրեր։ Իսկ տարիքի հետ զուգընթաց, Ձեզ շրջապատում էին բազմաթիվ ընկերներ։ Այդ պատճառով էլ, Դուք ոչ միշտ էիք գտնվում ուշադրության կենտրոնում։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է, որ Դուք, ինչպես երբեք, ուզում եք սիրել և սիրված լինել։

Ձեր ենթագիտակցությունը անընդհատ հիշեցնում է Ձեզ, որ Դուք պետք է փնտրեք այն մարդուն, ով Ձեզ կսիրի։ Իհարկե, որոշ մարդիկ մտածում են, որ դա վատ որակ է, բայց չհավատաք նրանց։ Իրականում դա բնավորության դրական գիծ է։

Սերը՝ Ձեր համար ամենագլխավոր զգացմունքն է։ Եվ դրանով են ներծծված բառացիորեն Ձեր կյանքի բոլոր մանրուքներն ու ասպեկտները։ Այո, հնարավոր է, որ Ձեզ ավելի դժվար է ապրել, քան մյուսներին, բայց Դուք գիտեք, որ վերջնական արդյուքնում՝ մրցանակը արժի հոգեկան բոլոր այդ ապրումներին։ Եվ միայն այդ զգացմունքը կարող է ամեն ինչ իրենց տեղը գցել։

Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Բնություն

Բնություն

Ձեր ենթագիտակցությունը տարված է բնությամբ։

Լուսանկարները, որոնք Դուք ընտրել էիք, նշում են այն մասին, որ Դուք տարված եք բնությամբ։ Ամենավաղ տարիքից Դուք միշտ զգացել եք կենդանական և բուսական աշխարհի հետ Ձեր կապը։ Դուք շատ էիք սիրում արշավներ, ճանապարհորդություններ և անտառում գիշերն անցկացնելը։ Վայրի բնությունը մինչ այսօր Ձեզ ավելի շատ է գերում, քան մեծ քաղաքները։

Ձեր համար բնությունը՝ գեղեցիկ, կախարդական մի վայր է, որտեղ ամեն ինչ ունի իր իմաստը։ Եվ Դուք գտնում եք, որ բնությունը իրականում դրել է իր պարզ օրենքները բոլոր կենդանի արարածների համար, բայց մարդիկ չգիտես թե ինչու, գտնում են, որ իրավունք ունեն խախտել դրանք։

Ձեր ենթագիտակցությունը անընդհատ տարված է ճանապարհորդության, բնության գրկում հանգստի մասին մտքերով։

Դուք այն քիչ մարդկանցից մեկն եք, որ կարող են մի օր ամեն ինչ թողնել և մեկնել ճանապարհորդության։


Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Ինչ-որ մեկին կորցնելու վախ

Ինչ-որ մեկին կորցնելու վախ

Ձեր ենթագիտակցությունը տարված է մտերիմ մարդուն կորցնելու վախով։

Լուսանկարները, որ Դուք ընտրեցիք, թույլ են տալիս ենթադրել, որ վաղ տարիքից Դուք բավական էմոցիոնալ մարդ էիք։ Դուք շուտ հասունացաք և գիտակցեցիք, թե որքան կարող է մի մարդ ցավեցնել մեկ այլ մարդու։ Այդ գիտակցումը ստիպել է Ձեզ մյուսներից ավելի ուժգին անհանգստանալ մտերիմների համար։

Ձեր նման մարդկանց մասին հաճախ ասում են. «Նա բոլորից շուտ մեծացավ»։ Եվ դա ճիշտ է։

Ձեր ենթագիտակցությունը անընդհատ Ձեզ կամ Ձեր ընտանիքին վերաբերող աղետների և դժբախտությունների սցենարներ է ուսումնասիրում։ Դուք անընդհատ պատրաստ եք նետվել օգնության, հատկապես մտերիմ մարդկանց։

Բայց հիշեք. «մեր պրոբլեմների մեծ մասը մեր հետ չեն կատարվում»։ Փորձեք հանգստության սովորել, քիչ անհանգստանալ։ Կարող եք փորձել ուղղել այդ Ձեր էներգիան ճիշտ հունով, օրինակ, բուժել մարդկանց հոգատարությամբ և սիրով, այլ չլարել նրանց Ձեր վախերով և ֆոբիաներով։

Գնահատեք այն, ինչ ունեք, հենց հիմա և այստեղ։ Փորձեք չափից շատ չմտածել ապագայի մասին։


Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

Պարտության վախ

Պարտության վախ

Ձեր ենթագիտակցությունը տարված է պարտության, ցած ընկնելու վախով։

Լուսանկարները, որոնք Դուք ընտրեցիք, թույլ են տալիս ենթադրել, որ շատ վաղ տարիքից Դուք չափից շատ մեծ սպասումներ ունեիք ինքներդ ձեզնից։

Դուք շատ խելացի երեխա էիք և մեծացաք, որևպեսզի դառնաք ոչ միայն խելացի, այլ նաև շատ զգայուն մեծահասակ։ Դուք կյանքի շատ նպատակներ և պլաններ ունեք, բայց անհաջողության անընդհատ վախը հետապնդում և խանգարում է Ձեզ։

Ձեր ենթագիտակցությունը անընդհատ հիշեցնում է Ձեզ, թե ինչ կլինի, եթե մի պահ թուլանաք ր ինչպես կվերաբերվեն դրան մարդիկ։

Կարող եք Ձեզ շատ փոքրիկ խորհուրդ տալ. ընդունեք այդ վախը որպես վառելիք, օգտագործեք այն, որպեսզի սնեք միտքն ու մարմինը։ Ապացուցեք ինքներդ ձեզ, որ կարող եք անել ամեն ինչ, բայց միևնույնն է կհասնեք Ձեր ուզածին։ Մենք գիտենք, որ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի։ Այժմ հարկավոր է, որպեսզի ինքներդ դա գիտակցեք։


Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

«Ի՞նչ են մտածում իմ մասին ուրիշները»

«Ի՞նչ են մտածում իմ մասին ուրիշները»

Ձեր ենթագիտակցությունը տարված է նրանով, թե ի՞նչ են մտածում այլ մարդիկ Ձեր մասին։

Լուսանկարները, որոնք Դուք ընտրեցիք, թույլ են տալիս ենթադրել, որ վաղ տարիքից Դուք բախվել եք բամբասանքների վատ հետևանքների հետ։ Եվ այժմ ուրիշների խոսակցությունից տուժելու վախը հետապնդում է Ձեզ նաև մեծ տարիքում։

Ձեր ենթագիտակցությունը անընդհատ անհանգստանում է այն մասին, թե ինչպես կընդունեն Ձեզ այլ մարդիկ։ Եվ այն մասին, թե ինչպես պետք է դուք Ձեզ պահեք։

Այդ պատճառով, շատ հաճախ Դուք հոգնածություն եք զգում, և հոգնած եք լինում այն աստիճան որ չեք կարողանում հավաքվել, և այլ ապրելակերպ վարել։

Բայց մենք ուզում ենք Ձեզ մի փոքրիկ խորհուրդ տալ. փորձեք սովորել դիտել ձեզ կողքից։ Եվ մտածեք նաև այն մասին թե որքան հաճախ եք դուք ինքներդ մտածում այլ մարդկանց մասին։ Դատո՞ւմ եք արդյոք մարդկանց նրանց չնչին արարքների և գործերի համար։ Պատրա՞ստ եք արդյոք կարծիք կազմել մարդու մասին ծանոթության առաջին իսկ րոպեից։ Շա՞տ է արդյոք Ձեր միտքը տարված այլ մարդկանցով։ Թե՞ ավելի շատ այն տարված է ձեզնով։

Ճշմարտությունը նրանում է, որ մարդկանց մեծ մասի միտքը անընդհատ զբաղված է հենց իրենց մասին մտքերով։ Նրանց քիչ են հետաքրքրում այլ մարդիկ։ Այնպես որ կարող եք հանգիստ շունչ քաշել։ Նրանց համար միևնույնն է։




Թարգմանությունը՝ http://mediamag.am

Ավելի շատ թեստեր կգտնեք այստեղ՝ http://mediamag.am/test-puzzle/

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021