Ո՞վ եք դուք իրականում

Ձեր ենթագիտակցությունը կհուշի, թե ով եք դուք իրականում.

MediaMag
Ստեղծող՝ MediaMag (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
ին 29 մրտ, 2017 թ.

Այս սեղանի ո՞ր մասում կգերադասեիք նստել.

Այս ավանի ո՞ր տանը կբնակվեիք.

Այս լուսանկարում որտե՞ղ եք դուք գտնվում.

Ո՞ր ազատ վազքուղին կզբաղեցնեք.

Ո՞ր նստարանին կնստեիք.

Թեստը Ձեզ համար թարգմանեց և հրապարակեց՝ www.mediamag.am կայքը։

Շոուի աստղ

Շոուի աստղ

Ի ծնե շոումեն եք։

Դուք երբեք թույլ չեք տալիս ուրիշներին ղեկավարել ձեզ կամ ցուցումներ տալ, թե ինչպես ապրել։ Դուք ազատ եք ստերեոտիպերից և գիտեք, որ ունեք ընդամենը մեկ կյանք, այդ պատճառով ապրել այն պետք է լիարժեք։

Դուք գիտեք, թե որքան կարևոր է հետևել երազանքներին, և թե ինչու պետք չէ ժամանակ ծախսել այն մարդկանց վրա, ովքեր այդքան էլ չեն ուզում ձեզ հետ շփվել և կողմնակալ կարծիք ունեն ձեր մասին։

Չնայած դրան, դուք շատ ընկերասեր մարդ եք և հաճախ եք օգնում ուրիշներին։ Ուղղակի դուք թույլ չեք տալիս «նստել ձեր գլխին»։

Մենք շատ հպարտ ենք, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք իրականում ապրել։ Այնպես որ ուղղեք մեջքը և բարձր պահեք գլուխը՝ դուք նույնպես կարող եք հպարտանալ ինքներդ ձեզնով։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Ազատ մտածող

Ազատ մտածող

Դուք չափազանց անկախ մարդ եք։

Եվ դա դրսևորվել է դեռևս մանկուց։ Դուք միշտ իմացել եք ինչպես ինքնուրույն հոգ տանել ինքներդ ձեր մասին, իմացել եք, թե ինչն է ձեզ երջանիկ դարձնում և միշտ չեք սիրել քայլել շարքով և լինել «ինչպես բոլորը»։

Ձեզ չի հուզում, թե ինչ են խոսում ձեր մասին ուրիշները։ Ձեզ հարկավոր չէ ինչ-որ դեր խաղալ, որպեսզի կարողանաք հասնել ձեր պոետենցիալի առավելագույն իրականացմանը։

Մենք որևէ կասկած չունենք, որ դուք, չնայած շրջապատող մարդկանց ստերեոտիպերի, հետագայում էլ հաջողությամբ ճանապարհ կբացեք ձեզ համար դեպի վերև։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Ամաչկոտ ավանտյուրիստ

Ամաչկոտ ավանտյուրիստ

Դուք ավանտյուրիստ եք, բայց դրա հետ մեկտեղ մի փոքր ամաչկոտ։

Ձեզ այդքան էլ դուր չի գալիս գտնվել մեծ ամբոխներում և լինել շրջապատի ուշադրության կենտրոնում։ Դուք գերադասում եք ինքներդ ուշադրություն դարձնել ուրիշների վրա։

Որպես օրենք, դուք վայելում եք ձեր հանգիստ կյանքը, կողքից հետևելով, թե ինչ է կատարվում շուրջը։ Բայց երբեմն դուք մտնում եք ավանտյուրային արկածների մեջ, որպեսզի մի փոքր ցրվեք առօրյայից։ Դուք սիրում եք երկարատև (թեկուզ և ոչ հաճախ) ճանապարհորդություններ, կամ փորձել որևէ էքստրեմալ բան։

Այո, միանշանակ, դուք ինտրովերտ եք, և ձեզ համար հեշտ չէ անծանոթների հետ։ Բայց հավատացեք՝ դա ձեզ միայն շարմ է հաղորդում։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

Միայնակ գայլ

Միայնակ գայլ

Դուք ինտրովերտ եք։

Ատում եք մեծ ամբոխները և թվում է, լիարժեք վայելում եք բոլորից հեռու հանգիստ կյանքը։

Սիրում եք ամեն ինչ ինքնուրույն անել, նույնիսկ սովորել և փորձ ձեռք բերել։ Դուք անընդհատ փորձարկում եք ձեր սահմանները և փորձում եք բացահայտել ձեր մեջ նոր ունակություններ կամ ամրապնդել հները։

Դուք իրոք, հազվադեպ եք ինքնակամ հայտնվում մեծ քանակով մարդկանց շրջապատում։ Բայց նույն ժամանակ, դուք գրավիչ եք ուրիշների համար։ Նրանք միշտ գիտեն, որ դուք ունակ եք մտածել պարզ և հստակ։ Եվ երբեմն ձեզ նախանձում են այն պատճառով, թե որքան հեշտ եք «թքած ունենում» սոցիալական նորմերի վրա։

Մարդիկ սովորաբար ձեզ հոգնեցնում են, այդ պատճառով դեմ չեք շփվել, բայց ոչ ամեն օր։

Թարգմանությունը և ադապտացիան՝ https://mediamag.am

Բազմաթիվ այլ հետաքրքիր թեստեր կգտնեք այստեղ՝ https://mediamag.am/test-puzzle/

These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021